Հնդկաստանի 25-ամյա բնակիչ Դանջի Դամորը մահացել է չինական անորակ հեռախոսի պատճառով: Դեպքը պատահել է այն ժամանակ, երբ Դանջին փորձել է զանգել հեռախոսից, որն այդ պահին լիցքավորվում էր: Հեռախոսի մոդելը չի հաղորդվում:
Gizmodo-ի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել հոսանքահարում: Պարբերականը նշում է, որ սա առաջին դեպքը չէ Հնդկաստանում: Նման դեպք պատահել է նաև 2010-ին, երբ կրկին լիցքավորվող բջջայինից հոսանքահարվել է մի հնդկուհի:
Կեղծված հեռախոսներում շատ հաճախ տեղադրվում են կյանքի համար վտանգավոր մարտկոցներ, այդ իսկ պատճառով Հնդկաստանի կառավարությունը պարբերաբար զգուշացնում է քաղաքացիներին հեռու մնալ անորակ սարքերից:
2010թ. երկրում արգելվել է չինական այն գաջեթների ներկրումը, որոնք չունեն ունիկալ համար (IMEI): Այնուամենայնիվ, հնդկական աղքատ շրջաններում անորակ ու էժան սարքերի պահանջարկը շարունակում է աճել: