Վերջերս, իսրայելյան գիտնականները հայտնաբերեցին, որ ցանկացած սուրճի էքստրակտ իր մեջ պարունակում է բերանի տհաճ հոտը նվազեցնելու հատկություն: Բերանում տհաճ հոտն առաջանում է բակտերիաներից առաջացած գազային կուտակումներից, ինչի առաջացումը և ճնշում է հենց ինքը՝ սուրճը: Այսպիսով, գիտնականներին այս նորույթը թույլ կտա հետագայում ավելի զարգացնել բերանի հոտի դեմ պայքարելու միջոցների կիրառումը, դրանցում օգտագործելով արդեն իսկ հայտնի միջոցներ:
Մէլ Ռոզենբերգը (Mel Rosenberg) , ով դասավանդում է Թել. Ավիվյան համալսարաններից մեկում համոզված է, որ սուրճն ընդհակառակը՝ կարող է բերանի տհաճ հոտը ոչ թե նվազեցնել, այլ՝ դարձնել ավելի զգալի, այսինքն, նա հանգել է այս եզրակացության միայն ենթադրելով և տրամաբանելով, որ սուրճը չորացնում է բերանային խոնավ լորձաթաղանթը: Իսկ կաթի որոշակի չափաբաժնի ավելացումը սուրճի մեջ, հնարավոր է հանգեցնի ավելի արագ ֆերմենտացիայի:
Եւ ելնելով այս երկու հակասական մտքերից, իսրայելյան գիտնականները որոշեցին ուղղակի անց կացնել թեստ, որի արդյունքում պարզ կդառնար, թե արդյո՞ք սուրճն այդքան հեշտորեն կարող է պայքարել բերանի տհաճ հոտի դեմ: Այդ իսկ պատճառով, նրանք համեմատելով բերանային միկրոբների ակտիվությունն ու դրանցում արտադրվող գազային կուտակումները պարզեցին, որ սուրճն այնուամենայնիվ շատ ակտիվորեն ճնշում է գազային կուտակումների առաջացումը՝ նվազեցնելով այն մինչև 90 տոկոս:
Այսօր գիտնականները ցանկանում են հնարավորինս շուտ ստեղծել նաև մի միջոց, որը նման կլինի բերանային դեզոդորանցի և որի օգնությամբ շատ շատերը կկարողանան միանգամայն հեշտորեն ազատվել բերանում առկա տհաճ հոտից: |