воскресенье, 31 июля 2011 г.

Ստեղծվել է պողպատից ամուր թուղթ



Ավստրալացի գիտնականները ստեղծել են թուղթ, որն իր որակներով նման է թղթի, սակայն պողպատից ամուր է: Գրաֆիտից սարքված այս թուղթը պատրաստվել է Սիդնեյի տեխնիկական համալսարանում պրոֆեսոր Գոսյու Վանի կողմից: Նրանք մանրացրել են գրաֆիտը, ապա ենթարկել այն քիմիական զտման և ֆիլտրացիայի: Այս մասին հաղորդում է PhysOrg.com կայքը:Գրաֆիտից ստեղծված այդ շերտերն առանձնանում են էլեկտրական, մեխանիկական և ջերմային որակներով: Դրանց խտությունը 5-6 անգամ ավելի պակաս է, քան պողպատինը, սակայն երկու անգամ ավելի ամուր են և 6 անգամ ավելի թեթև: Այս շերտերն իդեալական են ավիացիոն և մեքենաշինության համար: Իսկ շնորհիվ այս արտադրության էկոլոգիական լուրջ ձեռքբերումների, այն կարող է այս արտադրություններից դուրս մղել երկաթն ու պողպատը: