Մի քանի ամիս առաջ գուգլը սմարթֆոնների համար ստեղծեց մի ծառայություն, որի միջոցով հնարավոր էր գուգլում կատարել որոնումներ հեռախոսին ձայնային հրամաններ տալով: Այդ ծրագիրը ավտոմատ վերափոխում էր ձայնը տեքստային հրամանի և կատարում որոնում: Վերջերս այդ ծառայությունը հասանելի է դարձել նաև համակարգիչների համար: Գուգլը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված մի ավելացում, որի միջոցով կարող ենք կատարել ձայնային որոնումներ ոչ միայն Google-ում, այլ նաև Youtube, Wikipedia, Yahoo, Bing և մի շարք այլ կայքերում: Կարող եք նաև ավելացնել ձեր կողմից նոր կայքեր:
Օրինակ կարող եք կատարել ձայնային որոնումներ ֆեյսբուքում կամ թվիթերում: Որպեսզի ավելացումը աշխատի ձեր դիտարկչի վրա, անհրաժեշտ է Chrome-ը բացել հատուկ --enable-speech-input հրամանով: Դրա համար մկնիկի աջ click արեք Chrome-ի նշանի վրա (եթե օգտագործում եք windows7 և նշանը ներքևի taskbar-ի վրա է, ապա փակեք chrome-ը և սեղմեք shift+click), բացված մենյույում սեղմեք Properties և target դաշտում գրեք՝

%LocalAppData%\Google\Chrome\Application\chrome.exe --enable-speech-input
Ավելացումը ներբեռնելու համար սեղմեք կոճակը և բացված էջում սեղմեք Install