Հարսնացուն սպիտակ զգեստով, ավանդական տաշի-տուշիներ, կենացներ – սա արդեն նորաձև չի: Աշխարհում ճանաչում են գտնում էկզոտիկ հարսանիքները, նշանակալից օրը հիշվող դարձնելու համար: Ձեզ եմ ներկայացնում աշխարհում տեղի ունեցած ամենաանհավանական հարսանիքների տասնյակը:
10 հորիզոնական. եթե դուք չեք ձանձրացել ամենօրյա գնումներից, կարող եք ամուսնանալ սուպերմարկետում, ինչպես վարվեց ամերիկացի զույգերից մեկը, չնայած նրանք դրա համար հարգելի պատճառ ունեին, հարսնացուն գանձապահ էր աշխատում, իսկ փեսան գնորդ էր:
9 հորիզոնական. Ստորջրյա աշխարհի սիրահարները ամուսնացան Deep Sea World in Fife կոչվող հսկայական ակվարիումում: Հարսանիքի համար կարվել էին հատուկ սուզազգեստներ` սպիտակ զգեստ հարսնացուի համար, և սև սմոքինգ և վերնաշապիկ, փեսայի համար: Հարսնացուի համար նույնիսկ ստեղծվել էր հատուկ ստորջրյա ծաղկեփունջ: Հյուրերը և քահանան արարողությանը հետևում էին ապակու ետևից:
8 հորիզոնական. Զույգերը Սամարա քաղաքից ԶԱԳՍ են եկել իրենց սիրելի հեծանիվներով, 10 հեծանվորդների ուղեկցությամբ:
7 հորիզոնական. Հարավային Կորեայում փեսացուն որոշեց օրինական ամուսնությամբ միավորվել վազքուղու վրա: Արարողության ամբողջ ընթացքում նորապսակները հյուրերի հետ վազում էին:
6 հորիզոնական. Հնդիկ զույգը հարսանիք է կազմակերպել հեռախոսով: Քաղաքը, ուր ապրում էր հարսնացուն զինված հակամարտություններ են տեղի ունեցել և զինվորականները պարետային ժամ էին հայտարարել: Հարսնացուն այդպես էլ չկարողացավ հարսանյաց սրահ հասնել:
5 հորիզոնական. Երկու նեպալցիներ ամուսնացան Էվերեստի գագաթին, որով համաշխարհային ռեկորդ սահմանեցին:
4 հորիզոնական. Ռուսաստանում փեսացուն հագնվելով բժշկի համազգեստ, հարսնացուի տուն գնաց շտապ օգնության մեքենայով: Վկաները հագնված էին սպիտակ խալաթներով, իսկ հարսնացուին դուրս բերեցին պատգարակի վրա, սպիտակ սավանով ծածկված:
3 հորիզոնական. Ամերիկացի զույգը ամուսնացավ բառացի ինքնաթիռի վրա, արարողության ժամանակ փեսացուին կապեցին միշարժիչանի ինքնաթիռի մի թևին, իսկ հարսնացուին` մյուսին: Քահանան կապված էր խցիկին դրսի կողմից: Քահանայի. ” Այժմ ես հայտարարում եմ ձեզ այր և կին” բղավոցից հետո նորապսակները թռան ևս մի քանի րոպե, այնուհետև վայրէջք կատարեցին, համբուրվեցին և մատանիներով փոխանակվեցին:
2 հորիզոնական. 2003 թվականի օգոստոսի 11-ին կայացավ առաջինը երկրագնդի պատմության մեջ, տիեզերական հարսանիքը: Միջազգային տիեզերական կայանի հրամանատար Յուրի Մալենչենկոն ամուսնացավ ռուս արմատներ ունեցող ամերիկուհի Եկատերինա Դմիտրեվայի հետ: Ընդ որում փեսացուն տիեզերքում էր, իսկ հարսնացուն երկրի վրա:
1 հորիզոնական. Շերոն Թենդեր անունով Լոնդոնի մի մեծահարուստ աղջիկ, ամուսնացավ իր սրտի ընտրյալ 35 ամյա Սենդիի հետ, ում տվեց իր ազգանունը: Փեսացուն Էյլատի բնակիչ էր, ով ապրում էր ստորջրյա ժայռում, և ամբողջ ժամանակը անցկացնում էր ջրի տակ: Բանը նրանում է, որ նա դելֆին էր: Շերոնը սիրահարվել էր Սենդիին 15 տարի առաջ, երբ եկել է սուզմամբ զբաղվելու: