среда, 20 июля 2011 г.

ՏԽՈՒՐ ՍՏԱՏՈՒՍՆԵՐ



Կարոտը զարմանալի երևույթ է,տաքացնում է ներսից ,հետո կտոր-կտոր անում այն:

————-
Կարող ես փախչել,թաքնվել,կողպել տանդ դռները….Միևնույնն է`կյանքից չես փրկվի….

————-
…և շատերը ովքեր այժմ քո կողքին են,ոչինչ էլ չգիտեն քո մասին…

————-
Շատերը ինչ-որ բան անում են,իսկ դու շատերի նման կպել ես աթոռին` մտածելով ,որ հրաշք է լինելու:

————-
Ես գիտեմ ,թե ինչ է ձանձրույթը իսկական:Մի կտոր մնացած շոկոլադ ու փշրանքներ,մի բաժակ թունդ սուրճ,երաժշտություն,որից ականջներդ ցավում են,անհեթեթ դատարկություն ու…հիմար…անտանելի հիմար մտքեր…

————-
Էլի նստած լսում եմ ժամի սլաքների տկտկոցը ու նեռվայնանում եմ…

————-
Մի մասը վերադառնում են ,որ գնան, մյուս մասը գնում են,որ վերադառնան…

————-
Մեկ – մեկ ոնց որ ծաղրածու լինեմ,բոլորին ուրախացնում եմ ,իսկ ներսս ամեն ինչ տակնուվրա է:

————–

Երբեմն ուզում ես գոռալ,բայց մատներդ հանգիստ սահում են ստեղնաշարի վրայով…

————–
Քնել…հասկանալով ,որ նորից մի օր անցավ հենց-նենց…ուղղակի….անկապ…

————–
Ուզում եմ միայնություն,դատարկ փողոցներ,լիքը բաց թողած զանգեր ու ոչ մի մարդկային դեմք…Հոգնել եմ…