Ինչպե՞ս կարելի է արտահայտել հիացմունքը, երբ գեղեցիկ կին եք տեսնում: Բրազիլիայում, օրինակ, շատ հանգիստ կարելի է ասել. «Օրիորդ, ի՜նչ հիասքանչ հետույք ունեք», եւ ապտակի փոխարեն կարժանանաք գեղեցկուհու ժպիտին: Խորհուրդ չեմ տա նույնը փորձել այստեղ:Եւ ահա տեսնենք թե ինչ արժի կամ չարժի անել արտասահմանում, որպեսզի չհայտնվեք հիմար իրավիճակում
Տարիներ առաջ Իսրայելում, որն, ինչպես հայտնի է, մշտական հակամարտության մեջ է արաբների հետ, մի հայկական ընտանեկան զույգ մոլորվում է հանրախանութում: Ամուսինը սկսում է բղավել կնոջ անունը եւ….. հայտնվում է գետնին՝ մեջքի հետեւում ոլորված ձեռքերով: Ամեն ինչ բացատրվում է շատ պարզ. Կնոջ անունը Ալլա էր, եւ երբ ամուսինը բղավել է Ալլա՛, հրեա ոստիկաններին թվացել է, թե նա հերթական արաբ ահաբեկիչ-մահապարտն է, որոնք իրենց պայթեցնելուց առաջ բղավում են «Ալլահ աքբար»: Այնպես որ զգույշ եղեք օտար ափերում:
***
Ավագ սերնդի ներկայացուցիչները երեւի կհիշեն, որ 70-ական թթ հիմնականում Հնդկաստանից որպես հուշանվեր սկսեցին բերել նեղ բերաններով մետաղյա դրոշմակերտ անոթներ: Մարդիկ մեծ հաճույքով գնում էին դրանք, ով սեղանին էր դնում, ով՝ դաշնամուրի վրա, ով՝ հեռուստացույցի: Իսկ եթե այդ տանը հանկարծ արաբ էր հյուրընկալվում, նա զարմանքից ապշում էր եւ չէր իմանում որտեղ թաքցնել հայացքը: բանն այն է, որ արաբները, կներեք, զուգարանի թուղթ չեն օգտագործում՝ փոխարենը լվացվելով այդ անոթներով, եւ այդ պատճառով արաբական եւ, առհասարակ, մահմեդական զուգարաններում թղթի փոխարեն այդ անոթներն են: պատկերացրեք, գնաք արաբի տուն, եւ սեղանին ուտելիքի հարեւանությամբ դրված լինի զուգարանի թուղթ:Հույների հետ պետք է զգույշ լինել մեքենա կանգնեցնելիս: Ամերիկացիները սովորաբար տաքսի են կանգնեցնում՝ բութ մատը վեր տնկելով: Լավ է, եթե հույն վարորդը շտապում է եւ չի կանգնում պարզելու, թե ինչու է այս անդաստիարակը ասում իրեն. «Ձայնդ կտրի՛ր, հիմա՛ր». Հունաստանոմ տնկած բութ մատը հենց դա է նշանակում: բա որ հանկարծ կանգնե՞ց: Հույները տաքարյուն մարդիկ են…
***
Ճապոնացիների հետ գործնական հարաբերությունների մեջ մտնելն է բավականին բարդ: Նրանք «ո՛չ» ասելու սովորություն չունեն: Ճապոնացիներն, իհարկե, մերժում են, այլապես նրանց վերջն արդեն վաղուց եկած կլիներ: Պարզապես «ո՛չ»-ի փոխարեն նրանք ասում են. «Ձեր առաջարկությունն ինձ չափազանց հետաքրքրեց: Այդ հարցը ես չեմ կարող անմիջապես լուծել, բայց մոտ օրերս՝ գուցե վաղը չէ, մյուս օրը կամ մինչեւ շաբաթվա վերջ, այն կլուծեմ»: Ճապոնացին անմիջապես հասկանում է, որ իրեն մերժել են: Իսկ եվրոպացին կամ ամերիկացին ուրախանում է եւ գալիս է վաղը չէ մյուս օրը: Ճապոնացին չափազանց զարմանում է եւ «Ե՞րբ ենք վերջապես ստորագրելու համաձայնագիրը» հարցին տալիս է շատ կոպիտ պատասխան. «Երեք օրից, երբ տեղակալս վերադառնա»: Եւ հյուրին տեղավորում է ամենաթանկ հյուրանոցում (նկատենք՝ սեփական միջոցներով): Ճապոնացին իրեն վատ է զգում, որ այդպես նսեմացնում այդ բարբարոսին, բայց համոզված է, որ նա այլեւս չի գա իր մոտ: Սակայն սխալվում է. Հաջորդ օրը հյուրը կրկին հայտնվում է: Եւ այդպես կարող է շարունակվել դեռ երկար, ճապոնացին «կմերժի» հյուրն էլ չի հասկանա: Ի՞նչ արած, այդպիսին են այդ ճապոնացիները…
Մի դեպք էլ հնից.
Հունգարացի մեծ ճանապարհորդ եւ հետախույզ Արմինիուս Վամբերին դերվիշի հագուստով այնպիսի տեղերով է անցել եւ ողջ առողջ դուրս պրծել, որտեղ քրիստոնյաներին սպանում էին անմիջապես: Նա շատ լավ պատրաստվել էր ամեն ինչին՝ յուրացնելով մահմեդական բոլոր ավանդույթները, որ իրեն եւս չբացահայտեն եւ սպանեն մի անսպասելի պահի: Բայց մի անգամ նա քիչ էր մնում բռնվեր, երբ լսում էր Բուխարայի Յաղուբ Խանի նվագախմբի կատարած վիեննական վալսերը: Տեսնելով Վամբերիին՝ Յաղուբ Խանը կանչեց նրան իր մոտ եւ հայտարարեց. «Երդվում եմ Ալլահով, դու դերվիշ չես, դու զգեստափոխված եվրոպացի ես»: Վամբերին հրաշքով կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից: Հետագայում, երբ Յաղուբ Խանին հարցրին, թե նա ինչպես գլխի ընկավ, տիրակալը պատասխանեց. «Արեւելքում, լսելով երաժշտությունը, ոտքը տակտին համաչափ երբեք գետնին չեն խփում»: