Հոլանդիայի բնակչուհին իր ֆեյսբուքյան ընկերների նկարները դաջել է թևին: «Այո, ես շատ լավ եմ մտածել այս քայլին դիմելուց առաջ. այստեղ իմ բոլոր 152 ընկերները չեն, միայն նրանք, ում մասին ամենաշատն եմ անհանգստանում»,-պատմել է համարձակ հոլանդուհին:
Նրա դաջվածքի մասին պատմող հոլովակը մի քանի օրվա ընթացքում YouTube-ում գրանցել է մոտ 400 հազ. դիտում:
Ավելի վաղ նման «սոցիալական» դաջվածք արել է ռեփփեր T-Pain-ը՝ մարմնի վրա պատկերելով Facebook-ի Like նշանը՝ «Ես պարտավոր չեմ ձեզ դուր գալ» գրությամբ: