Այսպիսի հետաքրքիր և անհասկանալի դեպքեր լինում են միայն ԱՄՆ-ում:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի քաղաքացի Ջոշ Մուչինսկին մեկ տուփ ծխախոտ գնեց իր թաղամասի բենզալցակայաններից մեկից և գումարը վճարեց պլաստիկ կրեդիտ քարտով, հայտնաբերեց, որ վճարը կազմել է $23,148,855,308,184,500(մոտավորապես 23 կվադրիլլիոն դոլլար). համեմատության համար նշեմ, որ աշխարհի ամենաթանկարժեք նավը արժի 1,24 միլլիարդ դոլլար, իսկ ամենաթանկարժեք ինքնաթիռը՝ 2,2 միլլիարդ դոլլար:
Ինքը՝ Ջոշը ասում է, որ տեսնելով այդ թիվը, կարծել է, թե ինչ-որ մեկը իր կրեդիտ քարտով գնել է Եվրոպան:

Ջոշը խուճապահար վերադարձել է բենզալցակայան, որպեսզի հասկանա, թե ինչ է պատահել, բայց այնտեղ նրան ոչ ոք չի կարողացել օգնել: Դրանից հետո նա փորձել է հարցերը պարզել Bank of America-ի հետ: Ի վերջո սխալմունքն ուղղվել է, բայց այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե դա ինչպես էր պատահել:
Հ.Գ. Խեղճ տղեն Երևի հիմա շաքար ունի…..