Պատկերացրեք,որ նստած ֆուտբոլ եք դիտում և լսում եք,թե ինչպես են մեկնաբանում:Ձախ կողմում գրել եմ մեկնաբանի ասածը,աջ կողմում`մուգ տառերով,թե ինչպես է եղել իրականում:
Չմոռանամ ասել,որ էս հումորը ավելի արդիական կլիներ մի քանի տարի առաջ:Հիմա ազգային հավաքականը լավ էլ խաղում է…
Եվ այսպես….Հատուկ ֆուտբոլասեր ժողովրդի համար…
-Անսպասելի անցում:Հազիվ նկատելի վազք:
-Թմերը դուրս են եկել դաշտ և պատրաստ են պայքարելուն:Պահեստայիններից մեկը դարպասի հետևը մկանները տաքացնելու վարժություններ է կատարում:
-Միանգամից երևում է,որ նրանք պատրաստվել են:Նախորդ օրը չեն խմել:
-Ես կասեի շատ լավ են պատրաստվել:Երկու օր չեն խմել:
-Հետևում է թողնում առաջինին,երկրորդին,երրորդին և հաաարված: Ֆուտբոլիստը խուսափելով վտանգից դուրս հանեց գնդակը դաշտից:Ի դեպ առաջինը,երկրորդը,երրորդը ասելով մեկնաբանը նկատի ուներ ֆուտբոլիստի թիմակիցներին:
-Ուժեղ հարված:Գնդակը հաշված սանտիմետրերով դուրս է գալիս դաշտից:Գնդակը հաշված սանտիմետրով անկյունային դրոշակի կողքով է անցնում:
-Հարվածը ուժեղ էր,բայց էտքան էլ Ճիշտ չէր…Հարված ընդհանրապես չկար:
-Նայեք թե ինչ արագ է նա վազում դաշտում: Ֆուտբոլասերը մտել է դաշտ….
-Այստեղ պաշտպանը լավ խաղաց: Հետևի կողմից հակառակորդի ոտքերը ջարդեց:
-Սուր,ուղղահայաց փոխանցում եեեեեեեեեվվվվվվվվվ….Հարված երկնքին:
-Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է:Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է:
-Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է:Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է:
-Միանում է հարձակմանը:Մեջտեղի գիծը հատելա:
-Մի փոքր էր մնում,որ հասներ գնդակին:Գնդակը կողքով միամիտ անցավ:
-Ոչինչ դեռ կորած չէ…4:0