суббота, 23 июля 2011 г.

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳՐԻՉ


ԱՄՆ-ում վաճառքի է հանվել «հավերժական» երկաթե գրիչ: Սա միանգամայն նոր տեսակի գրիչ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորական մարդկանց, ընկերությունների և բիզնեսմենների շրջանում: Այս մասին այսօր տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Inkless Metal Pen («անթանաք մետաղյա գրիչ») անվանումն ունեցող գրիչը մատիտի և ինքնահոսի հիբրիդ է: Այն պատրաստված է արճիճից: Հենց արճճե ծայրն էլ թույլ է տալիս թղթի հետ շփվելիս վրան հետք թողնել, քանի որ արճճից անջատված մանր մասնիկները նույն թանաքի էֆեկտն են թողնում:
Ընդ որում, այս գրիչը պետք չէ սրել կամ մեջը թանաք լցնել, քանի որ մետաղյա մասնիկներն այնքան փոքր են, որ այն տիրոջը կծառայի այնքան, որքան գրչի տերը կապրի: 15.86 սմ երկարություն և 0.95 սմ հաստություն ունեցող այս գրիչը թույլ է տալիս գրել բոլոր տեսակի մակերեսների վրա: ԱՄՆ-ում այս «հրաշք» գրիչն արժե 27.95-29.95 դոլար:
Արտադրողը միայն զգուշացնում է՝ քանի որ գրչի մեջ արճիճ կա, ապա չի կարելի այն տալ փոքր երեխաներին, քանի որ նրանք կարող է գրիչը բերանը տանել