Սան Խոսե Էրթքվեյքսի կազմում հանդես եկող ամերիկացի դարպասապահ Դեւիդ Բինգեմը պրոֆեսիոնալ մակարդակով անցկացրած առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ: Կալիֆորնիայում կայացած ընկերական խաղում 21-ամյա Բինգեմը սեփական տուգանային հրապարակից գրավել է անգլիական Պրեմյեր լիգայի Վեստ Բրոմվիչի դարպասը: Անգլիացիների դարպասապահ Բոազ Մայհիլը պատրաստ չի եղել այդպիսի հարվածի: Սան Խոսեն հաղթել է 2:1 հաշվով, հաղորդում է DelfiSport-ը: