пятница, 29 июля 2011 г.

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Ապոկալիպսիս







   
    Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վա­ղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ առ ժամա­նակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլան­դիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։
Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դա­րաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։
Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբանների կարծի­քով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։
Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն մարգարեու­թյունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։
    Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։ Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊ կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվա­կանին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համա­ձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1,5 տասնյակ մի­լիարդ տարով։
   Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրո­հի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորա­կը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։ Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 36-39 հազար կիլոմետր հեռավո­րության վրա։ Կարելի է հանգիստ քնել։
ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցու­թյամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկ­րագնդի վերջը հաստատ կգա։
Եվս մեկ վտանգ, գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանե­տումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայ­րաստիճան փոքր է, բայց ո՜վ գիտե, մեկ էլ տեսար...
Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։
Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջա­դեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7,5 մի­լիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։
    Բանավեճեր են ընթանում նաև այն մասինթե հնարա­վոր կլինի՞ արդյոքփրկվել այլ մոլորա­կում վերաբնակվե­լու միջոցով։ Գիտ­նականներըդրա­նում խիստ կասկա­ծում են։ Նախ բոլո­րին չես վերաբնա­կեցնիոչփողըոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ,որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրըտիեզերքում դժվար թե հաջողվիգտնել։
Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքումենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ ԱխրՏերը պարզասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկինան­գամ հրեշտակներին,այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։