Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեցԲերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսիկականծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջխումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվնավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանցկործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկածգոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնա– խում է։
Անհետացման խրոնիկա Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացանՖլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքիցմեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարականկետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէմոլորվել ենք...»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակնպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգիտենք որտեղ էարևմուտքը։ Ոչինչ չի ստացվում... Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչսովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայցկտրուկ մեծացած մթնոլորտային խափանումների պատճառով այդխորհուրդները, ամենայն հավանականությամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկտարօրինակ տեղեկություն ստացվեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկականծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են,կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղնյարդային վիճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի,եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզված եմ, որ դաՔիսն է...»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայցամեն ինչ զուր անցավ...
Ճանապարհորդություն ժամանակի միջով Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտկատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիս («սպիտակ մառախուղիմեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենցԲերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը»հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հանդիպումից հետոլոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվերբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներ– սի բոլոր ժամացույցները կանգէին առել անհետանալու ժամի վրա։Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյանեռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորանորսարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կեսերինամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասինպատմել է հետևյալը։70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսելդրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատարագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո ար– բանյակայիննավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավըգտնվում է... Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևելյան ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռավորության վրա։
Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թակարդ» լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նավը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկյունում նավ է անհետացել երեք ձկնորսներով, որոնց զոհված համարեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմեցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզվել, անսպասելիորեն մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազմը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էրմի քանի օրվա մեջ։
Դրանք միայն վարկածներ են
Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձ–գիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ ենքաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։Բնականաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունինհորինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ուտուրիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։