1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցիհաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծանոթ միերիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարարել, որ նրագոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանըառանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթաները վարպետորենհագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թիկունքով շրջվել է,արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վերադարձրել ոստիկանին։Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդանունը դեռևս անծանոթ էր ընթերցողներին։ Միայն Մարտին Բեյկիտնօրինած «Օրփեոս» վարյետեում աշխատանքի անցնելուց հետոՀուդինին հանրաճանաչ դարձավ։
Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռա– բիՄայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխՎայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա,որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հու– դինիին անհնարէր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթաներն ուոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերովէին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապ– կից, եթենույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։
1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունեցին իրենցվերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայնձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրսեկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծողը արտոնագիր էրստացել։
Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նամարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան մանրազնինխուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասիմոտ։
Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակզամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ուավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղները ծածկողվարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենազարմանալին այն էր,որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնաշղթաները առաջին,ամենափոքր զամբյուղի մեջ էին։
Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտբանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրասերները նրանսպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունումհերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։
Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանավորներտեղափոխող փակ վագոնից։
Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգարԴոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նափախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստայինպարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայական գալվանականկաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու երշիկի կեղևի միջից։ Նրաբոլոր փախուստները խորհրդավոր էին, որովհետև նա երբեք չէր կոտրումայն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»՝