среда, 20 июля 2011 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ,,,




Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:
Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել
Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:
Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:
Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:
Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:
Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:
Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:
Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:
Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:
Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:
Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:
Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:
Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում:
Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:
Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:
Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:
Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:
Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը
Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:
Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:
Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:
Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում: