среда, 20 июля 2011 г.

OPERA-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է ԲՐԱՈՒԶԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ



Opera Software ընկերությունը թողարկել է բրաուզերի նոր տարբերակը` Opera 11.50-ը: 11.50-ի տարբերակին ավելացվել է գաղտնաբառերի ներդաշնակեցման գործառույթը Opera-ի` տարբեր  համակարգիչներում գործարկված բրաուզերների միջեւ: Ներդաշնակեցումը իրականացվելու է  Opera Link-ի միջոցով:
Բացի գաղտնաբառերից, Opera Link-ը թույլ է տալիս ներդաշնակեցնել նաեւ ներդիրները, ինչպես նաեւ դիտումների ժամանակագրությունն ու Speed Dial էքսպրես-պանելի կարգավորումները: Նոր տարբերակի Speed Dial պանելը նկատելի փոփոխությունների է ենթարկվել: Այժմ դրա վրա արտացոլվելու են ոչ միայն վեբ-էջի «պրեվյուները», այլ նաեւ այդպես կոչված «ընդարձակումները»: Դրանցում մշտապես թարմացվում են եղանակի տեսությունը, արժույթի փոխարժեքն ու նորությունների վերնագրերը:
Նոր բրաուզերից օգտվելու հնարավորություն ունեն Windows, Mac OS X եւ Linux համակարգերը: Opera 11.50-ը հնարավոր է բեռնել Opera Software կայքից: