Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Մարկ Անտոնիից ամուսնալուծվելուց հետո մերկ լուսանկարվել է «Vanity Fair» ամսագրի համար: Նա նաեւ իր առաջին հարցազրույցն է տվել ամուսնալուծությունից հետո եւ խոստովանել, որ միշտ կսիրի իր երեխաների հորը, սակայն նրա հետ այլեւս չի կարող ապրել: Իսկ Մարկ Անտոնին այս ընթացքում փորձում է մարմնի վրայից մաքրել նախկին կնոջ անունով դաջվածքը: Նշենք, որ մամուլում վերջերս տեղեկություն էր հայտնվել, որ ուզբեկ գործարար Ազամ Ասլանովը 1.8 միլիոն դոլար էր վճարել 42-ամյա երգչուհուն, որպեսզի նա ելույթ ունենա կորպորատիվ երեկոյի ընթացքում: