воскресенье, 28 августа 2011 г.

ԱՄԵՆԱՓՆՏՐՎՈՂ ԱՍՏՂԵՐԸ


«Google» որոնողական համակարգը հրապարակել է ամենափնտրվող աստղերի վարկանիշային ցուցակը, որի 9-րդ հորիզոնականում մեր հայրենակից Քիմ Քարդաշյանն է: Նա որոնումների քանակով առաջ է անցել անգամ Մադոննային (10-րդ հորիզոնական), ում համացանցում փնտրում է մոտ 230 միլիոն մարդ: Ազգությամբ հայ մեկ այլ աստղ՝ երգչուհի, դերասանուհի Շերն ամենափնտրվողների ցուցակում 4-րդն է: Նրանով հետաքրքրվողների թիվը կազմում է 340 միլիոն: 8-րդ հորիզոնականում երգչուհի Շակիրան է, ով իր պարբերաբար թարմացվող երգացանկով ու տեսահոլովակներով չի դադարում հետաքրքրել մարդկանց:
Մոտ 263 միլիոն մարդ համացանցում որոնել է Քեթի Պերիին, ով աշխարհի ամենապոպուլյար երգչուհիներից է: Նրա ռիթմիկ հիթերը հնչում են աշխարհի գրեթե բոլոր ծայրամասերի պարահրապարակներում: Ամենափնտրվող աստղերի ցուցակում 6-րդ հորիզոնականը պատկանում է Բրիթնի Սփիրսին: Որքան էլ տարօրինակ է, մոտ 300 միլիոն մարդ դեռ հետաքրքրվում է նրանով: Սեւամորթ Ռեփեր Նիկի Մինաժը 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել 296 միլիոն որոնում արդյունքով: Ամենափնտրվող աստղերի եռյակը բացում է Ռիաննան, ում երկրպագուները ոչ միայն չեն ձանձրանում նրանից, այլեւ տարեցտարի ավելանում են: 17-ամյա Ջասթին Բիբերն ամենափնտրվող աստղերից ամենաերիտասարդն է: Մի քանի տարում այս դեռահասին հաջողվեց դառնալ միլիոնավոր մարդկանց կուռքը եւ այս վարկանիշային ցուցակում զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Եվ վերջապես «Google»-ի ամենափնտրվող աստղը՝ Լեդի Գագան, որոնվել է 578 միլիոն անգամ: Այս երգչուհին շարունակում է գլխավորել աշխարհի ամենատարբեր հիթ-շքերթներն ու վարկանիշային ցուցակները: