суббота, 3 сентября 2011 г.

Մայրը պատրաստվում էր սեփական երեխային վաճառել 15 հազար դոլարով


Մայրը պատրաստվում էր սեփական երեխային վաճառել 15 հազար դոլարով
Ոստիկանները Մոսկվայի հարավ-արեւելքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացիներ տղամարդու եւ կնոջ, որոնք կասկածվում են իրենց նորածին երեխային ծախելու մեջ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը: Նրա խոսքով, ոստիկանության աշխատակիցները նրանց ձերբակալել են ժամը 13-ին Վոլգոգրադի պողոտայի 121 շենքի մոտ:
«Երեխայի մայրն ու նրա ընկերը մտադիր էին վաճառել նորածնին 15 հազար դոլարով: Երեխան տեղափոխվել է մանկատուն, նրա առողջական վիճակը լավ է»,- ասել է աղբյուրը:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել` մարդկանց առեւտրի հոդվածով, որը ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: