суббота, 3 сентября 2011 г.

Շնիկին ձերբակալել են պարտքերի պատճառով


Շնիկին ձերբակալել են պարտքերի պատճառով
Օմսկում դատական կատարածուները ձերբակալել են լաբրոդոր շնիկին, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից 5 հազար ռուբլի տուգանված կնոջ միակ ունեցվածքը դա է եղել: Այս «տրյուկն» անցել է, քանի որ հենց շնիկին դուրս են բերել տանից, կինը շատպ դուրս է վազել, անհրաժեշտ գումարը ձեռքին:
Մինչ այդ ճանապարհային երթեւեկությունը խախտած կինը հրաժարվում էր որեւէ գումար վճարել իրավապահներին: Նրան տուգանել էին անվտանգության գոտին չամրացնելու, արագությունը գերազանցելու եւ սխալ վայրում մեքենան կայանելու համար:
Օրինախախտի տանը ոչինչ առգրավել անհնար է եղել, քանի որ տան ամբողջ ունեցվածքը պատկանել է նրա տղային: Վալենտինայի միակ ունեցվածքը եղել է Բարոն անունով լաբրադոր վետրիվեր շնիկը, որի արժեքը, ըստ նրա կազմում է 20 հազար ռուբլի: Հենց դա է եղել պատճառը, որ երբ կատարածուները շնիկին դուրս են բերել տանից, որ տանեն, կինը շտապ հարեւանից պարտք է վերցրել 5 հազար ռուբլի եւ վճարել տուգանքը: